Սկսվե՜ց, ամեն վայրկյան իր քաղաքացիներին սեր խոստովանող մեր կառավարությունը տարվա առաջին իսկ օրվանից շրջանառության մեջ դրեց սիրո և նվիրվածության ևս մի հուզիչ որոշում:
Պատկերացնու՞մ եք, շտապ օգնության ծառայությունից այսուհետ վատառողջ բուժառուն կարող է անվճա՜ր, հասկանու՞:մ եք՝ անվճար, տարվա մեջ օգտվել ամբողջ 8 անգամ:
Ինչպիսի՜ հոգատարություն:
Դա դեռ ամբողջը չէ: Որպես քաղաքացիների և բուժօգնության անօրինակ հարազատության ցայտուն վկայություն, դուք կարող եք այդ ութ անգամից դուրս անթիվ անգամ կանչ պատվիրել, ամեն այցը 10- 15 հազար վճարով: Դա հատկապես կարևոր է տարեց թոշակառուների համար, ովքեր հաճախակի են կարոտում շտապ օգնության անձնակազմերին:
Կեցցե՜ն մեր հիվանդները, կեցցե՜ն մեր բժիշկները, կեցցե՜ն մեր իշխանավորները:
ՈՒռռռռա՜:
Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ